Թուրքիայում հեղեղներ են․ ավերածություններ կան

Թուրքիայի Օսմանիե ու Հաթայ նահանգներում հեղեղներ են։

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության կողմից դեղին ազդանշանի հայտարարումից հետո, Հաթայի Դեֆնե և Օսմանիյեի Դուզիչի շրջաններում տեղացել են ուժեղ անձրևներ և կարկուտ, հայտնում է Ermenihaber-ը։

Ուժեղ տեղումների հետևանքով փողոցներ, տներ, խանութներ և կոմերցիոն տարածքներ հեղեվել են ջրով։ Բազմաթիվ մեքենաներ մնացել են ճանապարհին ու ողողվել ջրով։

Հորդառատ անձևրների հետևանքով փլուզվել են որոշ գյուղական ճանապարհներ և տների հենապատեր, որոծ շրջաններում ընթանում են ջրահեռացման աշխատանքներ։

Աղբյուրի փոխանցմամբ, Օսմանիեի Դյուզիչի շրջանում ջուրն աբողջությամբ լցվել էր քաղաքացիներից մեկի տանը և նա չէր կարողացել դուրս գալ տանից։ Փրկարարներին հաջողվել է տարհանել նրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *