Ինչպես և կանխատեսվում էր, Միացյալ Նահանգների նախագահը երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը, X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Շարունակելով ծովային շրջափակումը և բանակցություններում առաջ քաշելով չափազանցված պահանջներ՝ նա հերթական անգամ ապացուցեց, որ հակված չէ բանակցությունների և հետապնդում է այլ նպատակներ», – նշել է Ռեզային։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել է Իրանի հետ գործարքի վերաբերյալ խորհրդակցությունը։
Թրամփը իր պահանջների ցանկում նշել էր Հորմուզի նեղուցի բացումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային նյութերի դուրսբերումն ու ոչնչացումը։