«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ

ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ Դանիել Իոաննիսյանի և մյուսների կողմից հայցեր կներկայացվեն՝ Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դանիել Իոաննիսյանից։

Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդը» խնդիրներ էր արձանագրել ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ՝ չնայած նախընտրական փուլում գործող օրենսդրական արգելքին, և հայտարարել էր, որ դիմել են վարչական դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *