Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի 13 հասցեում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։