Պետք է վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նպատակը մեկն է՝ վերջ տալ դատարկ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի՝ կառուցելու ուժեղ Հայաստան»,- Գյումրիում ընթացող քարոզարշավի ժամանակ տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին՝ այս մասին նշել է վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Մենք պետք է վերջ տանք Հայաստանը 300 000 ադրբեջանցիներով բնակեցնելու Փաշինյանի պլաններին: Սրա նպատակն է Հայաստան՝ առանց ինքնության և հայկականության, կարճ ասած, Հայաստան առանց հայերի։ Նա հատուկ է դատարկում Ալիևի մատնանշած տարածքները՝ ադրբեջանցիներին բնակեցնելու համար: Հատուկ փակում է դպրոցներ, պետական կառույցներ։ Չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց տնտեսապես զարգացած և ունիկալ Գյումրիի»,- ընդգծել է Կարապետյանը՝ հորդորելով քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի օգտին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *