
Նախօրեին Փարիզում անկարգություններ են սկսվել «Պարի Սեն Ժերմենի»՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո։
Իրավապահ մարմինների աշխատակիցները «Պարկ դե Պրենս» մարզադաշտում բախվել են հրավառության և ճայթրուկների պայթյունների։ Այնտեղ նաև տեղադրվել են այրված հեծանիվներից պատրաստված բարիկադներ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվել է 45 մարդ։ Անկարգությունների ժամանակ վիրավորվել է մեկ ոստիկան։
Հիշեցնենք՝ Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եզրափակիչ խաղում փարիզեցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Լոնդոնի «Արսենալին»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: