
Թուրքիայում Դենիզլի-Այդին մայրուղու Թըրքազ շրջանի մոտակայքում ուղևորատար ավտոբուսը բախվել է արգելապատնեշի, ինչից հետո տրանսպորտում հրդեհ է բռնկվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ վարորդը և ինը ամսական երեխան, իսկ 33-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նշվում է, որ ավտոբուսը Իզմիրից ուղևորվում էր Անթալիա։
Դենիզլիի ուղղությամբ երթևեկությունը փակ է եղել մոտ չորս ժամ։ Հրշեջների կողմից հրդեհը մարելուց հետո ավտոբուսը հեռացվել է մայրուղուց, և երթևեկությունը վերականգնվել է։