13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. փաստաբան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը, սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *