Գյումրիի բյուջեն իր մասշտաբների համեմատ շատ փոքր է։ Այս մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում մայիսի 31-ին հայտարարել է Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա խոստացել է ավելացնել քաղաքի բյուջեն։
«Գյումրիի բնակչությունը Երևանի բնակչությունից 8-9 անգամ պակաս է, իսկ բյուջեն՝ 25 անգամ։ Հետևաբար քաղաքում կան ենթակառուցվածքային խնդիրներ, ուստի, չնայած քաղաքի բարեկարգ հատվածներին, դեռևս վերականգնողական աշխատանքների կարիք կա», – նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ ֆինանսավորում տրամադրելուց հետո պահանջ է դրվելու շատ արագ լուծել բարեկարգման հետ կապված հարցերը։