18-69 տարկանների 27.8 %-ն օգտագործում է ծխախոտ․ հետազոտություն

2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»․ հայտնում են ՀՎԿԱԿ-ից։

«Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։

Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։

STEPS հետազոտության տվյալներով՝  18-69 տարեկան բնակչության 27.8 %-ն օգտագործում է ծխախոտ, տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5 %,  կանանց շրջանում՝ 1.8 %։ Մեծահասակների 56.4 %-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը, 26.6%-ը՝ աշխատավայրում։

Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *