Հայաստանի իրավիճակը ցույց է տալիս ԵԱՏՄ-ի նոր լծակների անհրաժեշտությունը․ Նատալյա Պետկևիչ

Եվրասիական տնտեսական միություն նոր անդամների մուտքը չպետք է լինի հեշտ, կազմակերպությունում ցանկացած կարգավիճակ պետք է արդյունք տա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը։

«Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում նա մեկնաբանել է մայիսի 28-29-ին Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։

«Մասնավորապես, նախագահը [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն], քննարկելով միջազգային ակտիվության, դիտորդի կարգավիճակ ներգրավելու և մեր Եվրասիական միությանը միանալու հնարավորության հարցերը, ասել է, որ այս թեմային պետք է, ընդհանրապես, շատ ուշադիր նայել ։ Պետք է այնպես լինի, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը դժվար լինի, – նշել է Պետկևիչը։ – Եվ եթե մենք տրամադրում ենք դիտորդի կարգավիճակ կամ կնքում ենք համաձայնագրեր, պետք է հստակ հաշվարկենք հետևանքները թե՛ միության, թե՛ մեր գործընկերների համար։ Այսինքն՝ ցանկացած միացում, ցանկացած կարգավիճակ պետք է արդյունք տա, արդյունավետ լինի, այլ ոչ թե պարզապես կարգավիճակ՝ կարգավիճակի համար»։

Կառավարության ղեկավարի տեղակալը կարծում է, որ ԵԱՏՄ-ի գործող պայմանագրում բազմաթիվ մեխանիզմներ ներառված չեն։

«Ե՛վ Հայաստանի հետ կապված իրավիճակը, և՛ Մոլդովայի հետ կապված իրավիճակը ցույց են տալիս, որ մեզ այսօր նոր լծակներ են պետք, որպեսզի միությունը լիարժեք գործի։ Պետության ղեկավարը սրել է այս հարցերը, և նրա գործընկերներն էլ աջակցել են դրան, – պարզաբանել է նա։ – Անկեղծ ասեմ ձեզ, որ արդեն կուլուարներում մենք միմյանց հետ շփվում էինք, որովհետև բոլորը հասկանում են, որ այո՛, խնդիրները բարձրացվել են բացարձակ ժամանակին և ճիշտ, և մենք պետք է աշխատենք դրանց վրա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *