Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ

Ճապոնիային մոտեցող թայֆունի հետեւանքով արդեն առնվազն 290 ավիաթռիչք չեղարկվել է կամ հետաձգվել։ Սպասվում է, որ հունիսի երկուսին բնական տարերն առաջինը կհարվածի Օկինավային։ Այս մասին հայտնում է NHK-ն։

Թայֆունի էպիկենտրոնը գտնվելու է Օկինավայից դեպի հարավ։ Թայֆունը շարժվում է հյուսիսային ուղղությամբ։ Վաղը՝ հունիսի մեկին, այն կհասնի Ամամի կղզուն, իսկ հաջորդ օրը՝ Օկինավային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *