Ինչպես արդեն գիտենք, վիճակագրական տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկ վճարողները միասին պետբյուջե են փոխանցել մոտ ֏0․5 տրլն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով։
Ուսումնասիրենք պատկերը աշխարհագրական բաշխվածության կտրվածքով․
- Երևան. 1000 խոշոր հարկ վճարողներից 809-ը տեղակայված են մայրաքաղաքում։ Նրանց կողմից պետբյուջե փոխանցված հարկերի ծավալը կազմել է շուրջ ֏380 մլրդ։
- Կոտայքի մարզ. այստեղից ընդգրկված են 56 ընկերություն, որոնք միասին մուտքագրել են պետական բյուջե ֏16․1 մլրդ։
- Արարատի մարզ. ներկայացված է 29 ընկերություն, որոնց կողմից վճարած հարկերի ծավալները կազմել են ֏29 մլրդ։
- Արմավիրի մարզ. ընդգրկված են 28 ընկերություն, որոնք պետբյուջե են մուտքագրել ֏10․3 մլրդ։
- Սյունիքի մարզ. այստեղից ընդգրկված 19 ընկերություն միասին պետբյուջե են փոխանցել մոտ ֏24 մլրդ։
Այսպիսով, ինչպես և սպասելի էր, խոշոր հարկ վճարողների գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում, որտեղից ապահովվում է ընդհանուր հարկային մուտքերի հիմնական մասը։
Մարզերի մասնակցությունը համեմատաբար փոքր է, սակայն որոշ դեպքերում, օրինակ, Արարատում և Սյունիքում, հարկային մուտքերի ծավալները զգալի են՝ հաշվի առնելով ընկերությունների թվաքանակը։