«Հեզբոլլահ»-ը հրթիռակոծում է Արևմտյան Գալիլեայի իսրայելական բնակավայրերը․ Al Mayadeen

«Հեզբոլլահ» շիական աշխարհազորն առավոտվանից վերսկսել է Իսրայելի հյուսիսում գտնվող Արևմտյան Գալիլեայի սահմանամերձ շրջանների հրթիռակոծությունը, հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբանանից հրթիռակոծության են ենթարկվել Ադամիտ, Արաբ էլ-Արամշե, Այալոն և Յաարա բնակավայրերը, ինչից հետո այնտեղ միացել են օդային տագնապի ազդանշանները։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ շիա մարտիկները ականանետային կրակ են վարում Վերին Գալիլեայի Բեյթ-Հիլել, Մարգալիոտ և Մետուլա բնակավայրերի ուղղությամբ։

«Հեզբոլլահ»-ի ռազմատեղեկատվական ծառայության կոմյունիկեում, որը հրապարակվել է Telegram-ալիքում, նշվում է, որ մայիսի 31-ին իսլամական դիմադրության ջոկատները Լիբանանում օկուպացիոն ուժերի դեմ 19 գործողություն են իրականացրել։ «Հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրել Դիբբին, Զաութար էշ-Շարքիա, Յոխմուր էշ-Շքիֆ, Էլ-Բայյադա և Էլ-Գանդուրիա գյուղերում իր դիրքերի վրա մեր մարտիկների հարձակումների ժամանակ», – նշվում է տեքստում։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Դիբլի շրջանում «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերը իսրայելական երկու «Namer» զրահափոխադրիչ են խոցել։ Բացի այդ, զենիթային հրթիռով իսրայելական «Hermes 450» հետախուզական անօդաչու սարք է խոցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *