«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․  «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ 

 Լինելով ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը կշարունակում է աջակցել «Յունիսպորտին» և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղություն։ Բանկը նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ մարզիկների համար՝ բացահայտելու իրենց ներուժը և հասնելու նոր հաջողությունների։

 Յունիբանկում վստահ են, որ սպորտի մեջ ներդրումները նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումներին, այլև առաջնորդության զարգացմանն ու ազգային հպարտության ամրապնդմանը։

Յունիբանկը շնորհավորում է «Յունիսպորտի» խաղացողներին, մարզիչներին և երկրպագուներին այս նշանակալի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու փայլուն ելույթներ միջազգային մրցաշարերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *