4 անշարժ գույք ու 217 հազար դոլար․ ՀՀ նախագահի ունեցվածքը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը միանձնյա տնօրինում է 4 անշարժ գույքի՝ բնակարան և ավտոտնակ՝ Կենտրոն վարչական շրջանում, եւ 2 հողամաս՝ Արաբկիր համայնքում և Ջորաղբյուրում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրից։

Նրա բանկային հաշիվների գումարն ավելացել է։ Եթե 2024թ-ի վերջին նրա բանկային հաշիվներին եղել է 54 մլն 215 հազար 305 դրամ եւ 651 դոլար, ապա 2025թ-ի տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 71 մլն 315 հազար 660 դրամ և 445 դոլար, այսինքն 17 մլն 100 հազար 355 դրամով ավելի, քան նախորդ տարի։ Խաչատուրյանը ունեցել է նաև 1,5 մլն դրամ և 20 հազար դոլար կամ 7,4 մլն դրամ կանխիկ գումար։

Նրա կանխիկ և անկանխիկ դրամական միջոցները կազմում են շուրջ 217 հազար դոլար։ Խաչատուրյանը ունեցել է նաև վարկեր՝ 10 հազար դոլար և 10 հազար եվրո, դրամով արտահայտված միասին 8 մլն 31 հազար 900 դրամ։

Նրա տարեկան եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից՝ 22 մլն 982 հազար 880 դրամ։ Ի դեպ նախորդ տարի Խաչատուրյանը ստացել է 17 մլն 154 հազար 414 դրամ աշխատավարձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *