Կոլումբիայի նախագահը չի ընդունում պարտությունը․ ովքե՞ր են անցել 2-րդ փուլ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների ձայների նախնական հաշվարկի արդյունքները և կսպասի ընտրական հանձնաժողովների կողմից արդյունքների մշակման ավարտին։

Պետրոյի խոսքով՝ ձայների նախնական հաշվարկը չի կարող համարվել իրավաբանորեն պարտադիր։ «Հետևաբար, իրավաբանորեն պարտադիր արդյունքները, որոնք ես՝ որպես նախագահ, կընդունեմ և կճանաչեմ, կլինեն դատավորների գլխավորած հաշվիչ հանձնաժողովների կողմից հայտարարվածները», – գրել է նա X-ում։

Կոլումբիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 31-ին։ Ազգային քաղաքացիական ռեեստրի կայքում հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ առաջատարներն են ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և գործարար Աբելարդո դե լա Էսպրիելյան (43.74%) և իշխող ձախակողմյան «Պատմական պայմանագիր» կուսակցության թեկնածու Իվան Զեպեդան (40.90%)։

Այս արդյունքների համաձայն՝ նրանք կանցնեն երկրորդ փուլ, որը կկայանա հունիսի 21-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *