Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ-ից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին՝ կախված վիճակում։
Նա արցախցի էր, հունվարին պետք է զորացրվեր, 20–ամյակը կլրանար շուտով։ Նրանք տեղահանվել էին Լաչինից։