Արմավիրում այսօրվա խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է զինամթերք, օդաճնշիչ հրացաններ, գազային ատրճանակ, թմրանյութեր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահներն Արմավիրի 20 հասցեներում խուզարկություններ էին իրականացրել։ Նրանք փնտրում էին զենք զինամթերք։