Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Սամվել Կարապետյանի Կիպրոսի և Ռուսաստանի անձնագրերը վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդությունը։

Ինչպես արդեն հաղորդվել էր՝ փաստաբան Արամ Վարդեւանյանի ներկայացրած միջնորդությունը քննարկվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում, որը բավարարվել է մասնակի։ Դատարանը որոշել է վերադարձնել միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *