ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունները ապրում են վերջին տարիների վատթարագույն ճգնաժամը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և դաշինքի եվրոպական դաշնակիցների միջև լարվածությունն այսօր դարձել է «էլ ավելի բարդ ու վտանգավոր», քան 2024 թվականին իր պաշտոնաթողության պահին էր, հայտնում է Bloomberg-ը։

«Հիմա ես է՛լ ավելի քիչ լավատեսորեն եմ տրամադրված, քան երկու տարի առաջ։ Եթե իրավիճակը փոխվում է, ապա փոխվում է է՛լ ավելի բացասական ուղղությամբ,- ասել է Ստոլտենբերգը Օսլոյում տված հարցազրույցում։- Ես դեռևս կարծում եմ, որ գլխավոր խնդիրը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միասնության պահպանումն է, բայց կան սահմաններ այն ամենի, ինչը մենք պետք է ընդունենք»։

Դաշինքի նախկին ղեկավարն առանձնապես կտրուկ է արտահայտվել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների կապակցությամբ։ Ըստ Ստոլտենբերգի՝ «լիովին անընդունելի է», որ Միացյալ Նահանգները սպառնա Դանիային՝ նկատի ունենալով Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Թրամփի հավակնությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *