Քամուց օրորվող Լեոն. Կալկաթայում ստիպված են եղել հեռացնել Մեսսիի արձանը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապամոնտաժվել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի 21-մետրանոց արձանը։

Սոցիալական ցանցերում արդեն լայն տարածում են գտել տեսանյութեր, թե ինչպես են հսկայական կառույցը հատուկ հարթակի վրա տեղափոխում դեպի պահեստարան։

Արձանը հեռացնելու որոշումը կայացվել է տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո։ Տեղացիները նկատել են, որ ուժեղ քամիների ժամանակ հսկա մոնումենտը սկսում է վտանգավոր կերպով տատանվել ու օրորվել՝ սպառնալիք ներկայացնելով անցորդների անվտանգությանը:

Այս հուշարձանը կանգնեցվել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի՝ Հնդկաստան կատարած տուրնեի ընթացքում: Արձանի հավաքման աշխատանքների վրա աշխատել էր 45 հոգուց բաղկացած մասնագետների թիմ, որից պահանջվել էր 27 օր։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ընդգրկվել է Արգենտինայի ընտրանու վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Արգենտինացիները, որոնք այս մրցաշարում պաշտպանելու են գործող չեմպիոնի տիտղոսը, խմբային փուլում ուժերն են չափելու Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի հավաքականների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *