Եթե իշխանությունները կաթողիկոս նշանակեն, նա ինքնակոչ կլինի․ Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ եթե իշխանությունները փորձեն իրենք նշանակել կաթողիկոս, այդ անձը չի ունենա եկեղեցական լեգիտիմություն և կհամարվի ինքնակոչ։

Վեհափառի խոսքով՝ կարգալույծ արված անձին եկեղեցական առաջնորդ հռչակելը չի կարող հետևանք ունենալ եկեղեցական կյանքում և հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ եկեղեցական կանոններին։

Նա նաև անդրադարձել է իշխանությունների մեղադրանքներին՝ ընդգծելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին որևէ օտար երկրի շահերի չի ծառայում, իսկ նման հայտարարությունները նպատակ ունեն վնասել Եկեղեցու հեղինակությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *