Կոտրել են նախկին նախագահի օգտահաշիվը

Կոտրել են Սպիտակ տան՝ նախագահ Բարաք Օբամայի ժամանակների ինստագրամյան պաշտոնական օգտահաշիվը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Էջում նախօրեին հայտնվել են գրառումներ, որոնց մեջ նաեւ գրառում այն մասին, թե Սպիտակ տունը ներկայումս գտնվում է շիա մահմեդականների հսկողության ներքո։

Meta-ն հաստատեկ է օգտահաշվի կոտրելու փաստը եւ նշել, որ ներկայումս օգտահաշիվը պաշտպանված է։ Ցանցահենների կողմից հրապարակված գրառումները հեռացվել են։ Օգտահաշվում վերջին հրապարակումը եղել է 2017 թվականի հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի նախագահության երդմնակալության օրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *