
ՔՊ-ն ամենաանհավանական միջոցների է դիմում՝ ձայներ «քերելու» համար։ Մեր տեղեկություններով, հատկապես մարզերում, մարզպետարանների ենթակայությամբ գործող հիմնարկներում, ինչպես նաեւ՝ իշխանականներին պատկանող օբյեկտներում սկսել են «քֆուր ֆռռացնել»` կանչում են ոչ իշխանական աշխատակիցներին եւ պարտադրում, որ տղամարդավարի խոսք տան կամ «քֆուր ուտեն», որ ՔՊ-ին են ընտրելու, եւ մարդիկ, աշխատանքից չզրկվելու համար, ստիպված են լինում ենթարկվել ՔՊ-ականների պահանջներին:
Բայց սա չէ ամենաաբսուրդը․ մեր զրուցակիցներից մեկը խոստովանեց, որ զզվում է դրանցից, բայց ստիպված է լինելու ընտրել ՔՊ-ին, քանի որ «քֆուր է կերել»։