Ձեր ձայնը տվեք անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին․ Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Թանկագին հայրենակիցներ։

Հունիսի 7ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները։ Այս ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի համար վճռորոշ ժամանակահատվածում, երբ դրված է պետության ու պետականության լինելիության հարցը։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ունենալով պետականակերտման ու պետական կառավարման բազմամյա փորձ, որոշեց
չմասնակցել այս ընտրություններին՝ գաղափարական պայքարի բացակայության, ընտրությունների անձնավորման և քաղաքական
հակառակորդների ձերբակալությունների պատճառով։ Մենք կոչ ենք անում մեր համակիրներին ու ազգաբնակչությանը ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն և հունիսի 7ին անպայման մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգայի Ժողովի ընտրություններին և իրենց ձայնը տալ անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին, որոնք կողմ են Հայաստանի պետականության պահպանմանը, սոցիալական արդարությանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը և հզոր ու անկախ Հայաստանի տեսլականին։

Ձեր յուրաքանչյուրի քվեից է կախված Հայաստանի Հանրապետության և մեր բոլորի ապագան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *