Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են արդարադատության նախարարությունից: 

«Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց նպատակն ընտրական գործընթացների թափանցիկության, վստահելիության և արդյունավետության բարձրացման ապահովումն է։ 

Գործընկերների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը և հանրաքվեին վերաբերող մանրամասները: 

Հանդիպման ժամանակ գործընկերները հետաքրքրվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքով, ընտրություններին վերաբերելի մարտահրավերներով և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերով։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *