
«Այո՛, ես էն մարդն եմ, որ ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Դա ասել եմ, որովհետև նվիրված եմ եղել, հավատացած եմ եղել այն գաղափարներին, որ բազմաթիվ ձևերով դպրոցի տարիներից մեզ ներմուծել եմ։ Բայց գնացել եմ ճանապարհով՝ ասելով՝ կոնֆլիկտը երեխաներին պետք է չժառանգենք»,- Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Էդ ճանապարհով անկեղծ գնալով՝ հասկացել եմ՝ Ղարաբաղով մեզ դրել են թակարդի մեջ ու եթե շարունակենք էդ ճանապարհը, կորցնելու ենք ՀՀ-ն ու ՀՀ պետականությունը։ Եվ ես ուժ եմ գտել, դա հեշտ չի ժողովուրդ, իմացել եմ՝ ինձ մեղադրելու են ամեն ինչի մեջ, ասելու են՝ ասել ես՝ Արցախը Հայաստան է ու վերջ, դավաճան են ասելու, հողատու։ Բայց էսօր ուրախ եմ, որ ուժ եմ գտել իմ մեջ ու ՀՀ-ն դուրս բերել թակարդից»,- հավելել է նա։