Դելիում բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է զոհվել

Դելիի հարավում գտնվող Մալվիա Նագար թաղամասում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։

Զոհվածների թվում կան մի քանի օտարերկրացիներ՝ հիմնականում Կենտրոնական Ասիայից և Աֆրիկայից։

Ավելի վաղ՝ նույն օրը, պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ հրդեհը սկսվել է «Lemon Green» ռեստորանում։ Ավելի ուշ ոստիկանությունը հստակեցրել է, որ բռնկումը տեղի է ունեցել «Flourish Stay B&B» հյուրատանը։

Փրկված ավելի քան 40 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանցից 21-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի քանի վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *