Լատվիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստ Արամե Մինասյանի թիմը կամային հաղթանակ է տարել։
«Մարուպեի» կազմում հանդես եկող հայ հարձակվողը մասնակցել է հանդիպմանը և վճռորոշ դեր խաղացել հաղթանակում։ Թիմը սկզբում զիջել է 0-1 հաշվով, սակայն կարողացել է բեկել հանդիպման ընթացքը։ Արամե Մինասյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով իր թիմի կամային հաղթանակին։
Նշենք, որ վերջին չորս հանդիպումներում Մինասյանը խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Armsport