«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախցիներ ջան,
     Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։
     Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել մեկնաբանությամբ տրված փոքր թերթիկը, որից հետո Ձեզ հետ կկապվեն և միասին կլրացնեք հիմնական դիմումաձևը:
     Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով:
     Հ.Գ. Գործընկերների հետ միասին արդեն շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ, որը հնարավորինս շարունակելու ենք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *