SpaceX ընկերության IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում ֆոնդային շուկայում) հետո՝ Իլոն Մասկը, որի կարողությունն, ըստ Forbes ամսագրի վարկանիշի, կազմում է 826 միլիարդ դոլար, կանգնած է մոլորակի առաջին տրիլիոնատերը դառնալու ճանապարհին։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը։
Եթե հաջորդ շաբաթ նախատեսված IPO-ն հաջող անցնի, ապա Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, ըստ պարբերականի տվյալների, կարող է «պատմության մեջ մտնել որպես առաջին տրիլիոնատեր»։
SpaceX-ը, որտեղ Մասկի բաժնեմասը հասնում է 542 միլիարդ դոլարի, ակնկալում է առնվազն 1,8 տրիլիոն դոլարի գնահատում։ Ընկերությունը նախատեսում է վաճառել 555,6 միլիոն բաժնետոմս (յուրաքանչյուրը 135 դոլարով)։
Գործարարը, որը ղեկավարում է նաև էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը, իր արժեթղթերը չի վաճառում, և արդյունքում, SpaceX-ի բաժնետոմսերի տեղաբաշխման շրջանակներում, նրան բաժին կհասնի ընկերության քվեարկող բաժնետոմսերի 82,4%-ը, ասված է հրապարակման մեջ։