ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց


Հայաստան


ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրելուց հետո հայտարարեց, որ ավարտվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը։

«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստանի Հանրապետության շրջանակային համաձայնագիրը։ Հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից՝ մայիսի 26-ին նրա Հայաստան կատարած այցի ընթացքում։

Այժմ պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրությունն է դրել համաձայնագրի տակ, և փաստաթուղթն առաքվել է Հայաստան։ Ես նույնպես հայկական կողմի ստորագրությունն եմ դրել, և այսպիսով հեռավար ստորագրման գործընթացն ավարտված է»,- ասել է Միրզոյանը և հավելել, որ համաձայնագիրն այժմ պատրաստ է վավերացման։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *