«Ընթացող ռեպրեսիաները հակադրության մեջ են ազատ ընտրությունների գաղափարի հետ»․ Վարազդատ Հարությունյան

«Ընթացող ռեպրեսիաները հակադրության մեջ են ազատ ընտրությունների գաղափարի հետ»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընթացող ռեպրեսիաներն ուղիղ հակադրության մեջ են ազատ ու մրցակցային ընտրությունների գաղափարի հետ:
     Իշխանությունները վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն` քան կզացնելը, կտրելը, հակադրելը, ատելը, նստացնելը, խլելը: Տառապանքների ու փորձությունների միջով անցած, սակայն մայր հողին կառչած մնացած մեր ժողովուրդն արժանի է որակապես այլ իշխանության և էապես այլ միջավայրում ապրելուն: Սիրելի՛ բարեկամ, գնա՛ ընտրության ու թույլ մի տուր գողանալ առաջին անգամ ընտրությունների միջոցով և քաղաքակիրթ կերպով իշխանություն փոխելու քո սահմանադրական երազանքը:
     Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *