Առաջին անգամ Վատիկանի հաղորդակցության բաժնի ղեկավար կին է նշանակվել

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանի հաղորդակցության բաժնի ղեկավար է նշանակել Մարիա Մոնսերատ Ալվարադոյին, որը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում գործող EWTN կաթոլիկ մեդիա կազմակերպությունում գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ նման բարձր եկեղեցական պաշտոն կին է ստանձնում։

Ալվարադոն, որը ծագումով Մեխիկոյից է, կղեկավարի Վատիկանի hաղորդակցության դիկաստերիան՝ լայնածավալ կառույց, որը վերահսկում է Վատիկանի լրատվության բաժինը, ռադիոկայանը, թերթը, մամուլի ծառայությունը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ։

Ալվարադոն իր պարտականությունները կստանձնի նոյեմբերին:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *