Մոսկվան ակնկալում է Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը․ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը և մշտական կապի մեջ է նրանց փաստաբանների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնկալում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված ՌԴ տասնմեկ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը։ Ինչպես գիտեք, մշտական կապի մեջ ենք մեր հայրենակիցների հարազատների ու փաստաբանների հետ և ադրբեջանական կողմի հետ շարունակում ենք երկխոսություն վարել բոլոր հարցերի շուրջ», — ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված ճեպազրույցի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *