Ալբանիայում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են ընթանում Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների առաջարկած շքեղ հանգստավայրի կառուցման դեմ․ գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ բողոքի ակցիաները կարող են սրվել, քանի որ նախագծի ընդդիմախոսները մերժել են երկրի վարչապետի՝ «լուծումներ քննարկելու» առաջարկը։
Հազարավոր մարդիկ չորեքշաբթի դուրս էին եկել Տիրանայի փողոցներ՝ ոմանք ձեռքում պահելով փչովի ֆլամինգոներ՝ ակնարկելով շրջակա միջավայրին սպառնացող վնասի մասին:
Բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև երկրի հարավում, որտեղ վերջերս սկսվել են 1.6 միլիարդ դոլար արժողությամբ համալիրի նախապատրաստական աշխատանքները։ Տարածքը համարվում է Միջերկրական ծովի ամենազգայուն բնապահպանական տարածքներից մեկը։