Գյումրիում ձերբակալված աղջիկները օրեր առաջ են չափահաս դարձել

Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրիի գրասենյակներում։ Խուզարկվել են նաև հրապարակախոս, ազատամարտիկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի բնակարանն ու գրասենյակը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են ինչ որ փաստաթղթեր, տարբեր կրիչներ, ինչպես նաև Նախշիքարյանի բջջային հեռախոսը։
Մեր տեղեկություններով՝ դեպքի առնչությամբ այս պահին կա 3 ձերբակալված, որոնց հետ իրականացվում են քննչական գործողություններ։ Ձերբակալվածներից երկուսը կին են՝ երիտասարդ աղջիկներ, որոնք ընդամենը օրեր առաջ են դարձել չափահաս։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի Արա Նախշքարյանի դեմ ցուցմունքներ կորզեն։ Փորձ է արվում ընտրական գործընթացների հետ կապված նոր քրեական գործի հիմքեր ձևավորել` շինծու ընտրակաշառքի գործը կարել։ Արա Նախշքարյանը այս իշխանությունների ամենախիստ քննադատներից է: Առավոտյան էլ հաղորդել էինք, որ ձերբակալվել է գյումրեցի երիտասարդ լրագրող Արամ Դավթյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *