«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան

«Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների մասին խոսող Թաթոյանին, նա ՄԻՊ և Արդարադատության տեղակալ է եղել, երբ որ այդ նույն գործով Հաց բերողին տարել, սպանել են կեղծ դատական եզրակացություններով»,- բանավեճի ժամանակ Արման Թաթոյանին մեղադրեց Նիկոլ Փաշինյանը:
     «Վաղը Արթուր Օսիպիյանը տենց մահանալու ա, մնալու ա ձեր խղճին»,- արձանագրեց ԱԺԲ-ի ներկայացուցիչ Գևորգ Կարապետյանը:
     Փաշինյանը հունից դուրս եկավ. «Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա նոր ստեղ ճամարտակի քաղբանտարկյալների մասին: Ինքը քաղբանտարկյալների գոյությունը թաքցնող է եղել միշտ»:
     Թաթոյանը հակադարձեց. «Ճամարտակելը դուք եք ճամարտակում: ՔՊ-ն նախընտրական քարոզչության վրա ահռելի գումարներ է ծախսում, և ասում է` մենք աշխատավարձերով ենք ապրում:
     Երկրորդ` Դանիել Իոաննսիյանը, որը նույն ՔՊ-ն է, առանց ստուգելու-ճշտելու կեղծ ձայնագրություններ է հրապարակում:
     Իսկ Հաց բերողի մասին, ցավում եմ, որ նա մահացել է: Բայց այդ նույն Փաշինյանը զանգում, խնդրում էր, որ ես իմ ամենօրյա այցերից տեղեկություններ տամ` ինչ վիճակում է Արթուր Սարգսյանը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *