
Բանավեճի ժամանակ Նարեկ Կարապետյանը փաստաթուղթ ներկայացրեց. «Ես ուզում եմ տեղեկացնել, թե ով է 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթը բերել Հայաստան: Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն ա 2026 թվականի: Հուսամ` սա առհասարակ կարդացել եք:
Գրված է` Ադրբեջանը խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության, կայունության և երկարաժամկետ խաղաղության համար: Ինչու սա չեք ներկայացրել Հայաստանի քաղաքացիներին»:
Այս փաստաթղթի մասին հիշատակումը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին. «Դա նշանակում ա, որ Հայաստանի պետական իսնտիտուտները տիրապետում են և կառավարում են իրադրությունը և օտարերկրյա լրտեսական ցանցերը թույլ չենք տալու օգտագործեն Հայաստանի Հանրապետությունը` որպես ադրբեջանական խոսույթների տարածման պլացդարմ»: