Կրեմլը տեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Վլադիմիր Զելենսկու բաց նամակը։ Դրա մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Այո, մենք տեսել ենք, նա այն հրապարակել է նախագահի միջոցառման պահին։ Նախագահն առայժմ հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան»,- հայտարարել է Պեսկովը։
«Այդ մասին կզեկուցվի նախագահին, երբ կավարտվի Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի մի մասը»,- հստակեցրել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա»։