
Նախընտրական բանավեճի ժամանակ Արման Թաթոյանն արձանագրեց` Նիկոլ Փաշինյանը թաքնվում է բանակի ետևում, բայց առանց տղամարդկության կարող է գոռալ զոհվածի մոր վրա, վիրավորել ընտանիքներին:
Վարողներ Պետորս Ղազարյանն ու Տաթև Դանիելյանը սա անմիջապես համարեցին վիրավորանք ու արագ զրկեցին Թաթոյանին ձայնի իրավունքից: Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումն ու մատ թափ տալով գոռգոռաց Թաթոյանի վրա. «Տղային կարգի հրավիրե′ք, տղո′ւկ, քեզ կարգի հրավիրի′»: