
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խնդրանքով ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել 2019-ին. «Այն, ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ: Մեզ առաջարկված էր մի պլան, ընդ որում` Մինսկի խմբի համանախագահության կողմից, որով մենք ընդամենը պետք է հանձնեինք 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանեինք հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի ու Լաչինի նկատմամբ, իսկ Քելբաջարը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է համաձայնվեր մեզ համար ընդունելի` Լեռնային Ղարաբաղի ստատուսին: Նման պլանը նա մերժել է: Ի դեպ, ոչ մի խոսք չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և դա սուտ է, որ ինքն ասում է, թե 1996-ից խոսվում էր, թե Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: ՍՈՒՏ: Ինքը մերժեց, թաքցրեց իր ժողովրդից, հետո մեր ճնշման տակ հրապարակեց ու խայտառակվեց: Որովհետև կանչվել էր բանավեճի, հրապարակելուց հետո ասաց` դե լավ, էլ բանավեճ պետք չի. իհարկե պետք չի, որովհետև ամեն ինչն արդեն պարզ էր»:
Նարեկ Կարապետյանն արձագանքեց. «Այսինքն, մենք այսօր ֆիքսեցինք, որ եղել է Հայաստանի կառավարությունն ուներ զոհերից, բոլոր տեսակի ավերածություններից խուսափելու, Արցախի հարցը լուծելու ամենաձեռնտու տարբերակը, բայց այն չի ընդունվել, որովհետև մի ուժ իր մեջ համարձակություն չի գտել: Եվ այսօր մեղադրում է Արցախի ժողովրդին, թե թռել են, բայց թռնողն այստեղ անհավասարակշիռ քաղաքական գործիչն է»: