ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ կլիներ հանդիպել Իրանի նոր գերագույն առաջնորդի հետ, եթե պատերազմի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերվի, հաղորդում է CNN-ը։
«Ես չեմ ձգտում հանդիպման։ Սակայն եթե հանդիպեի, ինձ համար պատիվ կլիներ հանդիպել նրա հետ։ Ես կցանկանայի տեսնել՝ արդյոք մենք գործարք կկնքենք, բայց եթե մենք գործարք կնքենք, հնարավոր է՝ ես հանդիպեմ նրա հետ։ Ես դեմ չէի լինի»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում, Թրամփն ասել է. «Ես իրականում դրա մասին շատ բան չեմ լսել։ Ես դա չեմ առաջարկել, բայց որոշ մարդիկ առաջարկել են»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ գերագույն առաջնորդի հետ ցանկացած հանդիպման ժամանակ իրեն հարգալից կպահի։
«Ես կասեի, որ ես նրա ամենասիրելի մարդը չեմ, բայց, հաշվի առնելով վերոնշյալը, նա, հավանաբար, պրոֆեսիոնալ է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «որոշ շրջանակներում նա իրականում շատ լավ հեղինակություն ունի»։