
«Հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք Պրահայում ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պայքարել են հերոսական, դուրս գալու հնարավորություն ունեցել են, բայց հերոսաբար պայքարել են: Որ ազգն ա պայքարել այնպես, ինչպես հայ ազգն Արցախում: Ոնց եք ասում` ձեզ միայն ՀԱյաստանի Հանրապետության քաղաքացիներն են հետաքրքրում: Նրանք էլ ունեն նույն կապույտ անձնագիրը»,- այս մասին Հանրային ՀԸ եթերում նախընտրական ամփոփիչ մեծ բանավեճի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Փաշինյանին։
«Թող դիմեն, ՀՀ քաղաքացիություն ստանան»,- Կարապետյանին հակադարձեց Փաշինյանը: