Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ում ամեն ընտանիքի վրա հավելյալ 750 դոլար է նստում. դեմոկրատ կոնգրեսական Նիլ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Նիլը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմով պայմանավորված գների աճի ֆոնին։

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի եկամուտների և ծախսերի հարցերով հանձնաժողովի նիստում՝ Նիլը հայտարարել է, որ ամերիկյան ընտանիքներն արդեն իսկ հավելյալ ֆինանսական ծախսեր են կրում հակամարտության պատճառով։

«Ամեն ամերիկյան տնային տնտեսություն հիմա մոտավորապես 750 դոլարով ավելի է վճարում այս պատերազմի պատճառով։ Շատ վայրերում բենզինի լիքը բաքի արժեքն աճել է գրեթե 50 տոկոսով։ Դա ահռելի թիվ է»,- ասել է կոնգրեսականը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համոզել քաղաքացիներին, որ տնտեսական իրավիճակի վատթարացումը խնդիր չէ։ «Վարչակազմը շարունակում է պնդել, թե սևը սպիտակ է, և փորձում է համոզել մարդկանց, որ իրենց ֆինանսական դժվարությունները պետք է զոհաբերվեն հանուն հայրենասիրական նպատակների»,- հայտարարել է Նիլը։

Շարունակվող հակամարտության և վառելիքի գների կտրուկ աճի պայմաններում, Թրամփի վարչակազմը և Հանրապետական կուսակցությունը բախվում են ուժեղացող քաղաքական ճնշման՝ այս տարվա վերջին անցկացվելիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *