
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա հեռուստաաբանավեճից հետո ավելի խորացան կասկածներս, որ հունիսի 7-ին ընտրությունները չեն կայանալու։ Պարզ կդառնա հունիսի 8-ի առավոտյան։
1․Նիկոլ Փաշինյանը շատ մոտ է պարտությանը, բայց իշխանությունը չի հանձնի։
2․Մոսկվան ամեն ինչ կանի, որ ռուսական միացյալ ընդդիմությունը հաղթի կամ էլ այդ հաղթանակն ուղղակի «կվաճառի» պաշտոնական Երևանի վրա՝ Զանգեզուրի «միջանցքի» վերահսկողության և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հավերժացման դիմաց։
3․ Ադրբեջանական զորքը կսկսի անկանոն տեղաշարժեր կատարել, սակայն չի առաջանա՝ միջազգային հնարավոր արձագանքից անհանգստանալով։
Իրավիճակը կդառնա ո՛չ ընտրական, ո՛չ էլ հետընտրական։
Այլ սցենարներ այս պահին չեմ տեսնում։ Ցանկացած դեպքում՝ ընտրությունների արդյունքներով իշխանություն չի ձևավորվելու։ Ամեն դեպքում, Հայաստանը հունիսի 7-ից հետո ավելի խոցելի է դառնալու։
Միշտ ցանկացել եմ, որ իմ կանխատեսումներում սխալվեմ։
Վախենում եմ Հայաստանի համար»: