ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ չի վախենում դոլարի թուլացումից Իրանի հետ պատերազմի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության պատճառով դոլարի հնարավոր թուլացման հավանականությունը։

«Ինչպես կարող էիք նկատել պատերազմի ընթացքում, դոլարն ամրապնդվում է։ Այնպես որ, ես դրա համար չեմ անհանգստանում»,- ասել է նա Semafor պորտալին տված հարցազրույցում։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթներ) հակամարտության պայմաններում արժե սպասողական դիրք զբաղեցնել տոկոսադրույքի փոփոխման հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *