Ռումինիայի Կոնստանցա նավահանգստի մոտ առավոտյան պայթել է ծովային անօդաչու սարք, հայտնել է Euronews-ը։
Ռումինական լրատվամիջոցների տվյալներով՝ անօդաչուն նկատվել է առավոտյան մոտ ժամը վեցին։ Նախնական տվյալներով՝ դրոնի վրա եղել է պայթեցման համար ծրագրավորված ժամանակաչափ։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել ժամը մոտ 10:30-ին։
Նշվել է, որ նավահանգիստը հաջողվել է տարհանել մինչև անօդաչուի դետոնացիան։ Ենթադրաբար, սարքի ներսում եղել է տասնյակ կիլոգրամ պայթուցիկ նյութ։