
«Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար նավերը, որոնք Թուրքիայից Դոնի Ռոստով էին ուղևորվում՝ հացահատիկ բեռնելու նպատակով, գիշերը Ազովի ծովում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ «Հարձակումների հետևանքով զոհվել է հինգ նավաստի։ Զոհվածները Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասվում է Axar.az-ի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական Trend-ի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր նավի հարվածել է 4-ական ԱԹՍ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Բելիզի դրոշի ներքո նավարկող «Նատրա» նավի վրա եղել է 12 մարդ, իսկ Պալաուի դրոշի ներքո նավարկող «Ցիրկոն» նավի վրա՝ 14 մարդ։ Նրանք բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ էին,